Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

ՀՅԴ-ն հավանություն է տալիս վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը

ՀՅԴ-ն հավանություն է տալիս վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը
15.04.2018 | 11:07

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ապրիլի 14-ին ՀՀԿ խորհրդում վարչապետի պաշտոնում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման կապակցությամբ:

«Վերահաստատելով 2016-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրով և 2017-ի մայիսի 11-ին քաղաքական կոալիցիա կազմավորելու հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը` նկատի ունենալով, որ 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, հաշվի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը»` ասված է ՀՅԴ ԳՄ հայտարարությունում։

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ